«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն հաջորդ մրցաշրջանում կկրի 10 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանում էր Լուկա Մոդրիչին, հաղորդում է Radio Marca-ն։
26-ամյա ֆրանսիացին նախկինում մադրիդյան ակումբում կրում էր 9 համարի մարզաշապիկը։ Նա խաղում է 10 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի ազգային հավաքականում։
Մբապեն «Ռեալ» տեղափոխվեց անցյալ ամռանը՝ որպես ազատ գործակալ ՊՍԺ-ից։ 2024/25 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում խաղացել է 59 խաղ, խփել է 44 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։