Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Ռոդրիգեսը պաշտոնապես տեղափոխվել է Լա Լիգայի նորեկ «Էլչե»։ Տեղեկությունը հաստատել է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։
Ըստ Transfermarkt-ի՝ ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ «Էլչեն» նրա հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
21-ամյա Ռոդրիգեսը «Ռեալի» համակարգում էր 2020 թվականից։ Ակումբի հիմնական կազմում նա մասնակցել է 10 հանդիպման՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Խետաֆեում»՝ վարձավճարով։