«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմ Կոնատեն կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ» այս ամռանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արքայական» ակումբը պատրաստ է սպասել մինչև հաջորդ տարի՝ ֆրանսիացուն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու համար:
Marca-ի տվյալներով՝ «Ռեալը» առաջիկա շաբաթներին տրանսֆերային առաջարկ կանի «Լիվերպուլին» 26-ամյա ֆուտբոլիստի համար: «Ռեալ Մադրիդը» որոշել է, որ թիմին անհրաժեշտ է ևս մեկ կենտրոնական պաշտպան, ուստի Իբրահիմ Կոնատեի տրանսֆերը կարող է տեղի ունենալ շատ շուտով:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: