Ռահիմ Ստերլինգը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բայերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի նկատմամբ, հայտնում է BBC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բայերից» բացի, մի քանի այլ եվրոպական ակումբներ հետևում են խաղացողի իրավիճակին։ Նշվում է, որ 30-ամյա անգլիացին չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի ծրագրերի մեջ։

Ստերլինգը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Արսենալում», խփելով մեկ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։