«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը կհեռանա թիմից և կտեղափոխվի Պորտուգալիայի առաջնություն։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կկազմի 12 միլիոն եվրո։ «Բրագան» կարող է վճարել ևս 3 միլիոն բոնուսների տեսքով։ Ֆուտբոլիստի ակումբը փոխելու ցանկության մասին հայտնի դարձավ դեռևս մայիսի սկզբին։ Պաու Վիկտորը կցանկանար ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում, իսկ Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերը կարող է զրկել Վիկտորին թիմում հայտնվելու նույնիսկ նվազագույն հնարավորություններից։
Անցյալ մրցաշրջանում 23-ամյա կենտրոնական հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 29 խաղի (միջինում 13 րոպե մեկ խաղում), խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։