«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերի մասին։ 23-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Մերսիսայդի ակումբ Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»։
Ըստ ակումբի հայտարարության՝ անգլիական գրանդը Էկիտիկեի տրանսֆերի համար վճարել է 95 միլիոն եվրո։ Կողմերի միջև կնքվել է երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ գերմանական «Այնտրախտը» ընդամենը մեկ տարի առաջ՝ 2024-ի ամռանը, Էկիտիկեի տրանսֆերային իրավունքները գնել էր Փարիզ Սեն Ժերմենից՝ վճարելով 16,5 միլիոն եվրո։
Այս տրանսֆերը «Լիվերպուլի» ամենաթանկ ձեռքբերումներից մեկն է վերջին տարիներին և վկայում է ակումբի՝ հարձակման գծում ուժեղացնելու հստակ նպատակի մասին։