«Բեշիկթաշը» ակտիվացրել է բանակցությունները «Միլանի» հետ Էմերսոն Ռոյալի վարձակալության վերաբերյալ։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ թուրքական գրանդն արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել իտալական ակումբին և ակնկալում է արագ ավարտել գործարքը։
Կողմերը քննարկում են բրազիլացի պաշտպանին մինչև 2026 թվականի ամառը վարձակալելու տարբերակը՝ 10 միլիոն եվրոյի գնման հնարավորությամբ։
Սերիա Ա-ում անցած մրցաշրջանում Էմերսոն Ռոյալը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 17 խաղ՝ առանց գոլ խփելու։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ Էմերսոն Ռոյալի ներկայիս շուկայական արժեքը կազմում է ինը միլիոն եվրո։