Հայտնի է՝ թե երբ Մարկուս Ռեշֆորդը կներկայացվի որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ երեքշաբթի՝ հուլիսի 22-ին։ Անգլիացին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով կմիանա «Բլաուգրանային»։ Կատալոնական ակումբը կունենա հարձակվողին 30 միլիոն եվրոյով գնելու հնարավորություն։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ պաշտոնական հայտարարությունը պետք է տեղի ունենա շուտով։ Ռեշֆորդը որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ կներկայացվի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին։ Դա տեղի կունենա «Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտայի գրասենյակում կայանալիք փակ արարողության ժամանակ։

Նշվում է, որ 27-ամյա հարձակվողն արդեն անցկացրել է իր առաջին մարզումը «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ։