«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Մարկուս Ռեշֆորդի հետ պայմանագիր կնքելու մասին։ Անգլիացին անդրադարձել է իր կողմից այդքան սապասված տրանսֆերին։
«Միշտ ասել եմ, որ ուզում եմ խաղալ «Բարսելոնայում»։ Հունվարին արդեն ցանկանում էի գալ, սակայն դա չստացվեց, դրա համար էլ տեղափոխվեցի «Ասթոն Վիլա»։ Ես շատ երախտապարտ եմ այս հնարավորության համար, սա հեշտ որոշում էր ինձ համար»,- ասել է Մարկուս Ռեշֆորդը։