«Մանչեսթեր Յունայթեդի» նոր տրանսֆերային նպատակներ ունի

Չնայած արդեն գրանցած մի քանի կարևոր տրանսֆերների, «Մանչեսթեր Յունայթեդի» ամառային տրանսֆերային արշավը դեռ չի ավարտվել։ Վերջերս ակումբը պաշտոնապես ներկայացրեց Բրայան Մբեումոյին, ում ձեռք բերեց «Բրենտֆորդից» երկարատև բանակցություններից հետո։

Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի փոխանցմամբ՝ մանկունիանցիները նախատեսում են ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ձեռք բերել ևս երեք նորեկ՝ կենտրոնական հարձակվող, հենակետային կիսապաշտպան և դարպասապահ։ Այդ քայլը միտված է կազմի լրիվական ամրապնդմանը նոր մրցաշրջանին ընդառաջ։

Նշենք, որ արդեն իրականացված տրանսֆերները, այդ թվում՝ Մատեուս Կունյայի և Մբեումոյի ձեռքբերումը, ընդհանուր առմամբ ակումբին արժեցել են ավելի քան 150 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Յունայթեդը» ձգտում է վերադառնալ բարձր արդյունքներին և նոր համալրումները դրա կարևոր նախադրյալներից են։