«Յուվենտուսը» կարող է հրաժարվել Ջեյդոն Սանչոյից

«Յուվենտուսը» կարող է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի հետ պայմանագիր կնքելուց։ Մի քանի շաբաթ առաջ անգլիացու տեղափոխությունը թուրինյան ակումբ համարվում էր գրեթե ավարտված գործարք, բայց իրավիճակը կտրուկ փոխվել է։

Լրագրող Մարկո Կոնտերիոյի խոսքով՝ «Ծեր սինյորան» որոշել է դադարեցնել Սանչոյի վերաբերյալ բանակցությունները։ «Յուվենտուսը» վստահ չէ, որ խաղացողը համապատասխանում է պահանջներին։

Ջեյդոն Սանչոյի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամռանը։