«Յուվենտուսը» և «Պորտուն» ֆուտբոլիստների փոխանակում կկատարեն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ թուրինյան ակումբը ձեռք կբերի «Պորտուի» պաշտպան Ժոաու Մարիոյին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո, իսկ հակառակ ուղղությամբ կտեղափոխվի պաշտպան Ալբերտ Կոստան, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։
Արդյունքում, «Պորտուն» անմիջապես «Յուվենտուսին» կվճարի 3 միլիոն եվրո, իսկ ավելի ուշ, հավանաբար, ևս 1 միլիոն եվրո բոնուսների տեսքով։