Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շուտով կներկայացվի որպես «Բարսելոնայի» խաղացող։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը վարձակալության է տրամադրում 27-ամյա հարձակվողին՝ գնելու իրավունքով։
Ըստ «Spanish Sport»-ի՝ Ռեշֆորդը «Բարսելոնայում» կխաղա 14 համարի ներքո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարկուսն ընտրել է այն համարը, որը կատալոնական ակումբում կրում էր իր կուռք Թիերի Անրին։
«Բարսելոնան» արդեն սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Հանս-Դիտեր Ֆլիկի համար սա երկրորդ մրցաշրջանը կլինի «Բլաուգրանայի» ղեկին։ Գերմանացու գլխավորությամբ կատալոնացիները նվաճել են Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։