«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն վերջ է դրել տրանսֆերի մասին լուրերին՝ հայտարարելով իր հավատարմության մասին միլանյան ակումբին և «Ներաձուրիի» հետ գավաթների համար պայքարը շարունակելու պատրաստակամության մասին։
«Ամեն ամառ լուրեր են շրջանառվում։ Այս անգամ դրանք սովորականից շատ էին, բայց ես միտումնավոր լռեցի, որպեսզի վերադարձիս ժամանակ ամեն ինչ ասեմ։ Ես երջանիկ եմ «Ինտերում» և չեմ թաքցրել, որ ուզում եմ մնալ։ Կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները, բայց իմ նպատակն է շարունակել գավաթներ նվաճել այստեղ»,- թուրք խաղացողի խոսքերն է մեջբերում Դանիելե Մարին։