Էդուարդ Սպերցյան. «Եկեք հիմա չխոսենք այդ մասին»

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին։

— Ինչպե՞ս են եվրոպական ակումբների կողմից հետաքրքրության մասին լուրերը ազդում ձեզ վրա։

— Ես արդեն բազմիցս պատասխանել եմ այս հարցին։ Արդեն երեք տարի է, ինչ տարբեր լուրեր են շրջանառվում։ Բայց երբ կոնկրետ բաներ լինեն, այդ ժամանակ կխոսենք։

— Լրատվամիջոցները գրում են ՊՍԺ-ի և «Ժիրոնայի» հետ բանակցությունների մասին։

— Ես անձամբ դեռ որևէ մանրամասնություն չգիտեմ։

— Բայց եթե ընտրության հնարավորություն ունենայիք, որ առաջնությունը կընտրեիք՝ Ֆրանսիան, թե՞ Իսպանիան։

— Եկեք հիմա դրա մասին չխոսենք։ Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել, — ասել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ 25-ամյա կիսապաշտպանի վրա իրենց ուշադրությունն են դարձրել այնպիսի եվրոպական թիմեր, ինչպիսիք են ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» և իսպանական «Ժիրոնան»։