Լոնդոնի «Չելսին» ակտիվացրել է «Այաքսի» կենտրոնական պաշտպան Ջորել Հատոյի տրանսֆերի ուղղությամբ աշխատանքները։
Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ 19-ամյա հոլանդացին դարձել է «Ազնվականների» առաջնահերթ նպատակը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ներկայացուցիչները կապի մեջ են Ամստերդամի թիմի հետ և միաժամանակ աշխատում են ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների վրա։ Հատոն դրականորեն է տրամադրված Պրեմիեր լիգա տեղափոխվելու հարցում և պատրաստ է ընդունել «Չելսիի» առաջարկը։
Անցյալ մրցաշրջանում երիտասարդ պաշտպանը Նիդերլանդների առաջնությունում անցկացրել է 31 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում թիմակիցներին։