«Բավարիայի» պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Էվերթոնը» պատրաստվում է հզորացնել իր կազմը «Բավարիայի» պաշտպան Ադամ Ազնուով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբում այս ֆուտբոլիստին տեսնում են որպես Էշլի Յանգի երկարաժամկետ փոխարինող, ով թիմից հեռացել էր պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Նշվում է, որ Լա Լիգայի մի շարք թիմեր նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով։

Նախորդ մրցաշրջանի 29 խաղերում պաշտպանը խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։