«Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ փորձում է ուժեղացնել հարձակման գիծը։ Մյունխենյան ակումբը հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսով և «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեով։
Sport Bild-ի տվյալներով՝ «Բավարիան» չի հրաժարվել գերմանացուց և դեռևս նրան համարում է շուկայում առաջնահերթ տարբերակ, մինչդեռ հոլանդացին միայն այլընտրանք է։
23-ամյա հարձակվողի վերաբերյալ «Շտուտգարտի» հետ բանակցությունները առայժմ դադարեցված են։
«Բավարիան» ներկայումս չի պլանավորում երրորդ առաջարկը անել, բայց ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել, և Գերմանիայի գործող չեմպիոնը կարծում է, որ ամռան վերջին ավելի հեշտ կլինի գործարք կնքել։