Խավի Սիմոնսը ցանկանում է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը համաձայնել է տեղափոխվել «Չելսի», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին, և լոնդոնյան ակումբն արդեն կապ է հաստատել կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ:

Նշվում է, որ գործարքը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք «Չելսին» կկարողանա վաճառել ներկայիս կազմի որևէ ֆուտբոլիստի:

2024/25 մրցաշրջանում հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 խաղ, խփել 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ 22-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։