Ուիլյամ Սալիբան կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Ռեալ Մադրիդը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» տպավորված են ֆրանսիացի ֆուտբոլիստի Չեմպիոնների Լիգայի անցած մրցաշրջանում ցուցադրած խաղով։

Նշվում է, որ 24-ամյա պաշտպանը չի ցանկանում երկարաձգել իր պայմանագիրը «Արսենալի» հետ, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։

Միևնույն ժամանակ, «Արսենալը» ցանկանում է երկարաձգել Սալիբայի հետ պայմանագիրը մինչև 2032 թվականը։

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է բոլոր մրցաշարերում 51 հանդիպման, որոնցում խփել է երկու գոլ։