Իտալական աղբյուրների հաղորդմամբ՝ «Սասուոլոյի» ֆրանսիացի վինգեր Արման Լորիենտեն հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրությունների կենտրոնում։ Նախորդիվ նրա հնարավոր տեղափոխությունը «Սանդերլենդ» ձախողվել է, և 26-ամյա ֆուտբոլիստը սպասում է նոր առաջարկի։
«Ռոման», որն այս ամառ արդեն կատարել է մի քանի հաջող գործարք՝ Նիլ Էլ Այնույիի (Լանս և Էվան Ֆերգյուսոնի (Բրայթոն) տեղափոխությունները, այժմ նպատակ ունի ուժեղացնել եզրային գիծը, և Լորիենտեն համարվում է առաջնահերթ տարբերակներից մեկը։
«Սասուոլոն» ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է մոտ 20 միլիոն եվրո։ Եթե կողմերը հասնեն համաձայնության, Լորիենտեն կդառնա «Ռոմայի» երրորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։