Ռասմուս Հոյլունդը գրավել է Ա Սերիայի ակումբների ուշադրությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը գրավել է Ա Սերիայի ակումբների ուշադրությունը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը «Ատալանտայի» և «Լացիոյի» մասին է։ Իտալական ակումբը ուսումնասիրում է դանիացուն թիմ վերադարձնելու հնարավորությունը Մատեո Ռետեգայի փոխարեն, որը տեղափոխվել է «Ալ-Քադիսիա»։

Ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է խանգարել նրա տեղափոխությանը Իտալիայի առաջնություն:

Անցյալ մրցաշրջանում Հոյլունդը մասնակցել է 52 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2035 թվականի ամառը։