«Չելսիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը կարող է տեղափոխվել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
30-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է «Չելսի»՝ «Արսենալում» վարձակալությամբ խաղալուց հետո։ Լրագրող Սայմոն Ջոնսոնի խոսքով՝ Չեմպիոնների լիգային մասնակցող անանուն ակումբը ցանկություն է հայտնել ձեռք բերել անգլիացուն։
«Չելսին» ակնկալում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ առնվազն 20 միլիոն ֆունտ (մոտ 23 միլիոն եվրո)։ Ռահիմ Ստերլինգը անցյալ մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրած 28 խաղում խփել է մեկ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
«Մանչեսթեր Սիթիի» նախկին աստղի պայմանագիրը «Ազնվականների» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը