ՊՍԺ-ն որոշում է կայացրել Ռանդալ Կոլո-Մուանիի ապագայի հետ կապված

«Պարի Սեն Ժերմենը» պլանավորում է այս ամռանը վաճառել հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին:

Ֆրանսիացին 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում»։ Թուրինյան ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի հետ համագործակցությունը շարունակելով, բայց քիչ հավանական է, որ կարողանա նրան գնել, իսկ վարձակալության ժամկետը երկարաձգելու տարբերակը չի գոհացնում ՊՍԺ-ին։

Sky Sport-ի տվյալներով՝ փարիզցիների ղեկավարները սպասում են հարձակվողի վերաբերյալ Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչների առաջարկներին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 26-ամյա ֆուտբոլիստի համար հավակնորդների թվում էր, բայց կոնկրետ բանակցություններ դեռևս չեն ընթանում։

Ռանդալ Կոլո-Մուանիի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 30 միլիոն եվրո։ 2023 թվականին ՊՍԺ-ն ֆուտբոլիստին 95 միլիոն եվրոյով գնել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»։