Պաու Լոպեսը վերադարձավ «Բետիս»

30-ամյա իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսը տեղափոխվել է իսպանական «Բետիս»։ Դարպասապահի վերադարձի մասին հայտարարվել է ակումբի պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ Պաու Լոպեսը «Բետիսի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառը։

2025 թվականի փետրվարից Լոպեսը խաղացել է Մեքսիկայի առաջնությունում՝ «Տոլուկայի» կազմում։

Պաու Լոպեսն արդեն հանդես եկել է «Բետիսի» կազմում 2018/2019 մրցաշրջանում։
Դարպասապահը միացել է իսպանական թիմին որպես ազատ գործակալ, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է իտալական «Ռոմա» 23,5 միլիոն եվրոյով։