Իտալական «Բոլոնիայի» և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Դեն Ն’Դոյեն «Նոթինգհեմ Ֆորեսթի» առաջնահերթ տրանսֆերային նպատակն է։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը նոր առաջարկ է պատրաստում նախորդ առաջարկի մերժումից հետո։ «Բոլոնիան» իր հերթին ցանկանում է 24-ամյա հարձակվողին պահել թիմում, բայց խաղացողն ինքը արդեն համաձայնության է եկել «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ իր անձնական պայմանագրի պայմանների շուրջ և պատրաստ է փոխել առաջնությունը։
Անցյալ մրցաշրջանի ավարտին «Նոթինգհեմ Ֆորեսթը» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցրեց յոթերորդ տեղը՝ վաստակելով 65 միավոր և նվաճելով Եվրոպա լիգային մասնակցելու իրավունքը։