«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող է լքել ակումբը այս ամռանը:
Ըստ The Sun-ի՝ 25-ամյա սենեգալցին մերժել է «Նապոլիի» և «Միլանի» առաջարկները՝ հույս ունենալով մնալ Պրեմիեր Լիգայում: Այժմ հարձակվողի հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը նրա համար պետք է վճարի մոտ 90 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Ջեքսոնը «Չելսիի» կազմում 37 խաղում խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:
Հարձակվողի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի ամառը: