Մարկո Արնաուտովիչը նոր ակումբ ունի

«Ցրվենա Զվեզդան» հայտարարել է Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչի հետ պայմանագիր կնքելու մասին։

«Ինտերի» նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել թիմի հետ մինչև 2027 թվականի ամառը: Հարձակվողը հանդես կգա 89 համարի ներքո։

Նախկինում 36-ամյա Մարկո Արնաուտովիչը հանդես է եկել «Ինտերում», «Վերդերում», «Վեստ Հեմում» և մի շարք այլ ակումբներում:

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: