«Չելսիի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելյան խոստովանել է, որ զարմացած է Մարկուս Ռեշֆորդի «Բարսելոնա» տեղափոխվելու լուրից։
Կատալոնական ակումբը անգլիացի վինգերին վարձակալությամբ է տրամադրում «Մանչեսթեր Յունայթեդից»։ Գործարքը պաշտոնապես կհաստատվի առաջիկա օրերին։
«Ես շատ զարմացա, երբ լսեցի, որ Ռեշֆորդը տեղափոխվում է «Բարսելոնա»։ Ես դա չէի սպասում։ Նա կարող է շատ օգտակար լինել, քանի որ սովոր է Պրեմիեր լիգայի խաղի բարձր տեմպին։ Տեսնենք, թե ինչ կլինի», – «Բլաուգրանայի» սան Կուկուրելյայի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։ շ