«Մանչեսթեր Յունայթեդը» նվազեցրել է Ալեխանդրո Գարնաչոյի արժեքը

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ չէ, ուստի ֆուտբոլիստին կարող են վաճառել մոտ ապագայում:

The Telegraph-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» նվազեցրել են 21-ամյա արգենտինացու գինը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները պատրաստ են վաճառել Գարնաչոյին 45 միլիոն եվրոյի դիմաց:

Գարնաչոն նախընտրում է մնալ Պրեմիեր Լիգայում, և նրանով հետաքրքրված են մի քանի ակումբներ՝ «Չելսին», «Ասթոն Վիլան» և «Թոթենհեմը»։

Ալեխանդրո Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 144 պաշտոնական հանդիպում՝ խփելով 26 գոլ և կատարելով 22 գոլային փոխանցում։