«Մանչեսթեր Սիթին» Էդերսոնին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել, որը կդառնա հիմնական դարպասապահը Էդերսոնի հեռանալու դեպքում։

Սա առաջին դեպքը չէ, որ «Քաղաքացիները» կապվում են «Պորտուի» Դիոգո Կոստայի հետ։ Ինչպես իր էջերում հայտնում է Fichajes պորտալը, 60 միլիոն եվրոն, հավանաբար, բավարար չէ Կոստայի տրանսֆերի համար։ Այս գումարը կարող է հիմք հանդիսանալ բանակցությունների համար, բայց գործարքն ավարտելու համար «Քաղաքայինները» ստիպված կլինեն ավելի շատ գումար առաջարկել։

25-ամյա Կոստայի գործող պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար՝ մինչև 2027 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 36 խաղ։ Դրանցում դարպասապահը բաց է թողել 28 գոլ։