Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Կեյլոր Նավասը փոխել է ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով մեքսիկական «Պումաս»։ Տեղեկությունը հաստատել է նրա նախկին ակումբը՝ «Նյուելս Օլդ Բոյսը»։
38-ամյա կոստառիկացի դարպասապահը նոր ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել։ Արգենտինական կողմի տվյալներով՝ «Պումասը» Նավասի տրանսֆերի համար վճարել է 2 միլիոն եվրո։
Նավասը «Նյուելս Օլդ Բոյսում» հանդես էր գալիս 2025 թվականի հունվարից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 16 հանդիպման, որոնցից 8-ում պահպանել է դարպասը անառիկ։