«Յուվենտուսը» մտադիր է պայմանագիր կնքել «Ատլետիկոյի» պաշտպան Նահուել Մոլինայի հետ, հաղորդում է Diario AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբն արդեն բանակցություններ է վարում մադրիդյան ակումբի հետ 27-ամյա արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ:
«Ատլետիկոն» ֆուտբոլիստի համար պահանջում է 25-30 միլիոն եվրո, «Յուվենտուսը» մտադիր է կրճատել այդ գումարը: Բացի այդ, «Վիլյառեալը» ցանկանում է վարձակալել Մոլինային:
2024/25 մրցաշրջանում պաշտպանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 44 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Մոլինայի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ լրանում է 2027 թվականի հունիսի 30-ին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։