«Մանչեսթեր Սիթին» և մի շարք եվրոպական առաջատար ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերել «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեի նկատմամբ։
Ըստ իսպանական մամուլի, Կունդեն և կատալոնական ակումբը վերջին շաբաթներին ակտիվ բանակցություններ են վարում պայմանագրի երկարաձգման ուղղությամբ։ Բոլոր կողմերը հավատում են, որ գործընթացն ավարտվելու է դրական արդյունքով։
«Բարսելոնան» բարձր է գնահատում 25-ամյա ֆրանսիացի պաշտպանի որակները՝ նրան դիտարկելով որպես աշխարհի լավագույններից մեկը իր դիրքում։