Գրանիտ Ջական կարող է վերադառնալ Անգլիա

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է վերադառնալ Անգլիա։

Ըստ The Athletic-ի՝ շվեյցարացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Պրեմիեր Լիգայի նորեկ «Սանդերլենդի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը հետաքրքրված է տրանսֆերով և խնդրում է իր ներկայիս ակումբին՝ «Բայեր Լևերկուզենին», ընդունել առաջարկը։

Ջական Պրեմիեր Լիգայում հանդես է եկել 2016 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի օգոստոսը։ Նրա պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։