Ֆրենկի դե Յոնգը աշխատանքից ազատել է իր գործակալին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը աշխատանքից ազատել է իր գործակալ Ալի Դուրսունին՝ «Բլաուգրանայի» հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հետ կապված դժվարությունների պատճառով։

Սակայն այժմ կատալոնական ակումբը չգիտի, թե ինչպես շարունակել նոր պայմանագրի շուրջ քննարկումները, քանի որ ֆուտբոլիստը պաշտոնական ներկայացուցիչ չունի։ Այս մասին հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանն ունի փաստաբան Հոլանդիայում, որը զբաղվում է նրա իրավական հարցերով, բայց նա չունի ՖԻՖԱ-ի լիցենզիա։ Այսպիսով, ակումբը պետք է սպասի, որ դե Յոնգը նշանակի նոր գործակալ։

28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։

Նախորդ մրցաշրջանում հոլանդացին խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։