«Սպորտինգի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Գյոկերեսը պատրաստվում է կարիերան շարունակել «Արսենալում»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ կողմերը լիովին համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերի շուրջ՝ 73.5 միլիոն եվրոյի դիմաց, ներառյալ բոնուսները, և 27-ամյա ֆուտբոլիստն ինքը պայմանագիր կկնքի լոնդոնցիների հետ մինչև 2030 թվականը։
2024/25 մրցաշրջանում Գյոկերեսը «Սպորտինգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։