Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություններ է տարածել վինգեր Լուիս Դիասի՝ «Լիվերպուլից» «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին:
Մյունխենի գրանդը 28-ամյա ֆուտբոլիստին նշել է որպես իր հիմնական տրանսֆերային նպատակներից մեկը: Ռոմանոյի խոսքով՝ Դիասի Գերմանիա տեղափոխվելու հավանականությունը մոտ 65% է. կոլումբիացին իսկապես ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»:
«Լիվերպուլը» հրաժարվել է վաճառել Լուիս Դիասին 67.5 միլիոն եվրոյով: Ըստ լուրերի՝ Գերմանիայի չեմպիոնները այժմ մտադիր են ֆուտբոլիստի համար առաջարկել մոտ 70 միլիոն եվրո: Դիասի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։