Էնդրիկը կրկին վնասվածք է ստացել

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Էնդրիկը կրկին վնասվածք է ստացել և կապաքինվի երկու-երկուուկես ամսից։ Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալ Մադրիդը» ակնկալում է, որ Էնդրիկը վնասվածքից կապաքինվի միայն սեպտեմբերի վերջին։

Նշենք, որ բրազիլացին իր առաջին վնասվածքը ստացել է մայիսի 18-ին՝ Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (2-0), որի պատճառով էլ չի խաղացել Աշխարհի ակումբային առաջնությունում։

«Ռեալ Մադրիդի» նոր մրցաշրջանի առաջին խաղը նախատեսված է օգոստոսի 19-ին։ Լա Լիգայի 2025/2026 մրցաշրջանի առաջին տուրում մադրիդյան թիմը կմրցի «Օսասունայի» դեմ։