«Բրայթոնի» ձախ եզրային պաշտպան Պերվիս Էստուպինյանը համաձայնության է եկել «Միլան» տեղափոխվելու հարցում:
Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ ակումբները մոտ են գործարքի ավարտին: Կողմերը արդեն համաձայնության են եկել ֆինանսական պայմանների շուրջ:
«Միլանը» էկվադորցի ֆուտբոլիստի համար կվճարի 17 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով:
Նշվում է, որ ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր, որի համաձայն տարեկան կվաստակի 2 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա Էստուպինյանը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 36 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում: Նրա ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։