Բրայան Մբեմոն՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին

Կամերունցի հարձակվող Բրայան Մբեմոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին: 25-ամյա հարձակվողը «Բրենտֆորդից» տեղափոխվել է 75 միլիոն եվրոյի դիմաց։

«Հենց որ իմացա, որ հնարավորություն ունեմ միանալու «Մանչեսթեր Յունայթեդին», պարզապես պետք է օգտվեի այս հնարավորությունից և պայմանագիր կնքեի իմ երազանքի ակումբի հետ՝ այն թիմի հետ, որի մարզաշապիկը կրել եմ մանկության տարիներին։

Գիտեմ, որ ունեմ ոգի և բնավորություն՝ այստեղ հաջորդ մակարդակին հասնելու համար՝ սովորելով Ռուբեն Ամորիմից և խաղալով համաշխարհային մակարդակի խաղացողների կողքին», – Մբեմոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականի հունիսը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։