«Բավարիան» կբարձրացնի «Լիվերպուլին» ուղղված իր առաջարկը հարձակվող Լուիս Դիասի համար։
ESPN-ի տվյալներով՝ նոր առաջարկը կկազմի 70 միլիոն եվրո գումարած բոնուսներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լիվերպուլը» մերժել է 67.5 միլիոն եվրոյի առաջարկը։
Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 148 հանդիպում, խփել 41 գոլ և կատարել 23 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։