«Բարսելոնան» այս տարի կարող է չվերադառնալ «Կամպ Նոու»

«Բարսելոնան» կարող է չվերադառնալ «Կամպ Նոու» մինչև հաջորդ տարվա սկիզբը՝ շինարարության և լիցենզավորման հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է AS-ը:

Գամպերի գավաթի մրցաշարը, որը պետք է անցկացվեր կատալոնացիների վերանորոգված մարզադաշտում օգոստոսի 10-ին, նախկինում հետաձգվել էր:

Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքային իշխանությունները նախապես ակումբի ղեկավարությանը հայտնել են, որ շինարարությունն ավարտելու և շենքը շահագործման հանձնելու իրենց ծրագրերը չափազանց լավատեսական են։

Նշվում է, որ մարզադաշտի բացումը հնարավոր է միայն 2026 թվականի սկզբին։

Հունիսի 25-ին «Բլաուգրանան» հայտարարեց «Կամպ Նոու» վերադառնալու մասին։ Վերջին երկու մրցաշրջաններում թիմը խաղացել է Լուիս Կոմպանիսի անունը կրող Օլիմպիական մարզադաշտում։

2025/26 մրցաշրջանի Լա Լիգայի կատալոնացիների առաջին տնային խաղը նախատեսված է սեպտեմբերի 14-ին։ «Բարսելոնան» կընդունի «Վալենսիային»։