«Բարսելոնան» հայտարարություն է արել Ժոան Գամպերի գավաթի հանդիպման վերաբերյալ

«Բարսելոնան» հայտարարել է Ժոան Գամպերի գավաթի այս տարվա հանդիպման մրցակցին։ Կատալոնական ակումբը օգոստոսի 10-ին մրցելու է իտալական «Կոմոյի» հետ։

Հանդիպումը կկայանա «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Ջոան Գամպերի գավաթը յուրաքանչյուր տարի նախամրցաշրջանային ստուգողական հանդիպում է, որտեղ «Բարսելոնան» ներկայանում է նոր մրցաշրջանի կազմում ու մարզչական կազմով։

Հիշեցնենք, որ իտալական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչն է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը։