«Ատլետիկոյի» աջ պաշտպան Նահուել Մոլինան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, արգենտինացի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» տրանսֆերային առաջնահերթ նպատակներից մեկն է։
Թուրինյան ակումբը պատրաստ է ակտիվացնել բանակցությունները, մինչդեռ «Ատլետիկոն» գնահատում է 27-ամյա խաղացողի վաճառքը 25-30 միլիոն եվրոյի սահմաններում։ Մոլինայի պայմանագիրն իսպանական ակումբի հետ գործում է մինչև 2027 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ը նրա շուկայական արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Մոլինան Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ մասնակցել է 46 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ խփելով 1 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։