«Արսենալը» չի կարողանում համաձայնության գալ «Սպորտինգի» հետ Վիկտոր Գյոկերեսի տրանսֆերի հարցում։
Լոնդոնցիները հարձակվողի համար առաջարկել են 63.5 միլիոն եվրո, գումարած 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով։
Դանքան Քասլսի խոսքով՝ լիսաբոնյան ակումբը ցանկանում է ստանալ 10 միլիոն եվրո հետևյալ կերպ. 2.5 միլիոն եվրո, երբ 27-ամյա շվեդ ֆուտբոլիստը խաղա իր 20-րդ, 40-րդ և 60-րդ խաղերը «Արսենալի» կազմում, և ևս 2.5 միլիոն եվրո, եթե «զինագործները» որակավորվեն Չեմպիոնների լիգայում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները գոհ չեն այս տարբերակից։ Բացի այդ, նրանք հույս ունեն բաժանել ֆիքսված գումարը (63.5 միլիոն եվրո) 4 վճարման, սակայն «Սպորտինգը» պահանջում է լրացուցիչ 1.2 միլիոն եվրո դրա համար։