«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինը որոշել է մնալ մադրիդյան ակումբում՝ չնայած նախորդ մրցաշրջանում սահմանափակ խաղային պրակտիկային և «Վիլյառեալի» հետաքրքրությանը, հայտնում է ESTADIO Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «դեղին սուզանավի» առաջարկը թվում էր Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում կայուն խաղային պրակտիկա ստանալու հնարավորություն, սակայն ֆուտբոլիստն ինքը այլ որոշում է կայացրել:
Դարպասապահը մտադիր է շարունակել կարիերան Մադրիդում և պայքարել Խաբի Ալոնսոյի վստահության համար, ով նոր մրցաշրջանից գլխավորել է «Ռեալ Մադրիդը»։
Նախորդ մրցաշրջանում Լունինը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և բաց է թողել 19 գոլ։