Սաուլ Նիգեսը հեռանում է «Ատլետիկոյից»

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը շուտով կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացին կխզի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ և կշարունակի կարիերան «Տրաբզոնսպորում»։ Թուրքիայի առաջնության ակումբը կարող է կիսապաշտպանին ձեռք բերել արդեն հաջորդ շաբաթ։

Սաուլ Նիգեսը «Ալետիկոյի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից։ Ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 427 խաղ, որոնցում խփել է 48 գոլ և կատարել 26 գոլային փոխանցում։