«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Լանսի» կենտրոնական կիսապաշտպան Նիլ Էլ Այնաուիի տրանսֆերի մասին։
24-ամյա մարոկկացին հռոմեական ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի գնումը «Ռոմային» արժեցել է 23.5 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում մարոկկացի կիսապաշտպանը Ֆրանսիայի առաջնության 24 խաղում խփել է 8 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։