«Ատլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը կդառնա «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։
Նշվում է, որ կողմերը գործարքը կձևակերպեն առաջիկա օրերին։ Ակումբները համաձայնեցնում են տրանսֆերի վերջնական մանրամասները։
Ռոդրիգո Դե Պոլը «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի թիմակիցն է Արգենտինայի հավաքականում։ Միասին նրանք դարձել են աշխարհի չեմպիոններ 2022 թվականին։
Transfermarkt-ը Դե Պոլի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Նրա ներկայիս պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։